Skip to main content

Մեր ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը. ձեզ ապացո՞ւյց է պետք. ապացույցն այն է, որ ես այստեղ կանգնած եմ.Փաշինյան

Ես խաղաղության սոցիալիզացիայի մասին չեմ խոսում, որովհետև կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդն է խաղաղության հայեցակարգի հեղինակը, այսինքն՝ ես կարիք չունեմ Հովհաննես Թումանյանին բացատրելու իր ստեղծագործության բովանդակությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը: Ապացո՞ւյց է պետք ձեզ դրա համար: Ահա՛ և ապացույց՝ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ: Ավելի մեծ ապացույց չկա:

Ինչո՞ւ եմ այստեղ որպես ՀՀ վարչապետ: Եթե քաղաքական վերնախավի և մասամբ մտավորական վերնախավի շրջանում հարցում անցկացնենք, բավականին յուղոտ տոկոս կստանաք, որ ես չպետք է լինեմ ՀՀ վարչապետ, և նույնիսկ սրա համար եղել են ջանքեր, կոչեր, հավաքներ, հիբրիդներ և այսպես շարունակ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչի՛ հաշվին է կայուն ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե պատճառն այն է, որ կառավարող մեծամասնությունը քաղաքական է դարձնում այն բովանդակությունը, որը բխում է ժողովրդից:

«Սա հաջորդ շրջադարձային կետն է մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում, որովհետև մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում բանաձևը եղել է հետևյալը՝ էլիտաները ստեղծել են խոսույթներ և պարտադրել են ժողովրդին: Հիմա իրավիճակը բոլորովին ուրիշ է. քաղաքական վերնախավը, կառավարող մեծամասնությունը քաղաքական է դարձնում այն բովանդակությունը, որը բխում է ժողովրդից»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը եզրակացրեց. «Խաղաղութան օրակարգը ժողովրդի կողմից ավանդված, հանձնարարված քաղաքականություն է, և դա է պատճառը, որ, մեծ հաշվով, սոցիալիզացիայի կարիք չունի, որովհետև դեռ չձևակերպված՝ արդեն սոցիալիզացված է: Բայց, իհարկե, սա չի նշանակում, որ երկխոսություն պետք է տեղի չունենա: Երկխոսությունն այլ ժանրով է տեղի ունենում»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031