Մահվան ելքով վրաերթ՝ Օհանավանում. «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -