Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասսել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադարձելով մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներին։

Ըստ նրաի՝ ավելացվել է տրոլեյբուսների քանակը. «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա տրոլեյբուսային ցանցն ամբողջությամբ թարմացնել, և հին տրոլեյբուսները այլևս չենք տեսնի փողոցներում»:

Ավինյանը նաև խոսել է միասնական տոմսային համակարգի մասին. «Ներդրել ենք միասնական տոմսային համակարգը, իր բոլոր խնդիրներով ու թերություններով պետք է հասկանանք, որ 35 տարվա մի համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը այս պահին թղթային որևէ կրիչ չունի։ Մենք կարողացել ենք այս ծրագիրը ամբողջապես իրականացնել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930