«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններին ու դրանց հետևանքներին:
«Ինձ թվում է, որ 2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի պատերազմը մեզանից շատերին ավելի շատ է փոխել, քան 44-օրյան։
2022-ի սեպտեմբերից առաջ շատերս մտածում էինք, որ Հայաստանի տարածքի անվտանգությունը երաշխավորված է ռուսների/ՀԱՊԿ-ի կողմից ու կարող ենք մեր ռեսուրսները կենտրոնացնել Արցախում հաջողության հասնելու, դրա անվտանգությունն ապահովելու վրա։
Բայց 3 տարի առաջ այս օրերի մենք ազգովի հասկացանք, որ ՀԱՊԿ չկա, որ Ռուսաստանը մեզ դավաճանել է ու, որ եթե չկենտրոնանանք Հայաստանի անվտանգության վրա` կարող է կորցնենք ամեն ինչ։
Հենց այդ ընկալումն էր ու Ռուսաստանի այդ պահվածքն էր, որ ստիպեց Հայաստանին իջեցնել նշաձողը Արցախի հարցում։
Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ, պատմությունը ո՞նց կգնար, եթե 2022 սեպտեմբերին Ռուսատանը մեր թշնամուն քաղաքական աջակցության տեղը մեզ ռազմաքաղաքական աջակցություն ցույց տար, ինչպես նախատեսված էր ՀԱՊԿ-ով»,- գրել է Իոաննիսյանը: