Գվինեական ծոցի ափին գտնվող աֆրիկյան երկիրը, որը հայտնի է իր բացառիկ բնական հուշարձաններով և վայրի բնության արգելոցներով, 2025 թվականին ճանաչվել է աշխարհում կյանքի որակի ամենացածր ցուցանիշ ունեցող երկիրը, գրում է Express-ը։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների և WorldPopulationReview-ի զեկույցների, Նիգերիան զբաղեցրել է առաջին տեղը՝ շրջանցելով պատերազմից տուժած այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան, Իրաքը և Աֆղանստանը։
Պայքարելով շարունակվող աղքատության, առողջապահության ոլորտի լուրջ խնդիրների, ենթակառուցվածքների անբավարարության և շրջակա միջավայրի վատթարացման դեմ՝ 57 միլիոն նիգերիացի չունի մաքուր ջրի հասանելիություն, իսկ ավելի քան 130 միլիոն բնակիչ զուրկ է պատշաճ սանիտարական պայմաններից։
Միևնույն ժամանակ, երկրում ավելի քան 10 միլիոն երեխա դպրոց չի հաճախում։ Կյանքի որակի ինդեքսը արտացոլում է ընդհանուր բարեկեցությունը՝ հիմնվելով առողջապահության, կյանքի արժեքի, կլիմայի և այլ կարևոր գործոնների վրա։ Որքան բարձր է երկրի վարկանիշը ինդեքսում, այնքան բարձր է կյանքի մակարդակը։ Նիգերիան հավաքել է ընդամենը 21.5 միավոր, ինչը վկայում է խորքային խնդիրների մասին, որոնք ամեն օր ազդում են բնակչության կյանքի վրա։
Ցուցանիշի վրա ազդում է նաև թուլացող տնտեսությունը։ Աֆրիկյան այս երկիրը ներկայումս անցնում է վերջին տասնամյակների ամենածանր տնտեսական ճգնաժամի միջով, ինչը հանգեցնում է զանգվածային դժվարությունների և դժգոհության։ Տարեկան գրեթե 30 տոկոս գնաճի պայմաններում Նիգերիան բախվում է արժույթի արժեզրկման և աղքատության աճի։
Բանգլադեշը հայտնվել է երկրորդ տեղում՝ կյանքի որակի ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում։ Աղքատության, օդի և ջրի բարձր աղտոտվածության, ինչպես նաև առողջապահության անբավարար մակարդակի պատճառով Հարավային Ասիայի այս երկիրը, որը հայտնի է իր հարթ կանաչապատ տարածքներով, հավաքել է 73.9 միավոր՝ 52-ով ավելի, քան Նիգերիան։ Երրորդ տեղում է Վենեսուելան։
Հետաքրքիր է, որ կյանքի որակի ցուցանիշով ամենավատ երկրների քսանյակում ընդգրկվել է նաև Ադրբեջանը։