Skip to main content

Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով (տեսանյութ)

Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։ Որոշման նպատակն, ըստ գերատեսչության, շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է։

Սակայն այդ որոշումը հարուցել է ծնողների և հարազատների դժգոհությունը։

Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները՝ պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։

Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան ալիքում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031