Ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա, ինչքան ուզում է՝ թռեք օդ, իջեք ներքև. Ալեն Սիմոնյան

Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած այլ քաղաքների խանութներում, դա անխուսափելի է: Ինչքան ուզում է՝ կենացներ խմեք, ասել ասողի՝ թռեք օդ, իջեք ներքև, դա անխուսափելի է։ Հայերը գնալու են ավելի էժան բենզին առնեն, գան, որովհետև այդպես ձեռտնու է»,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այո, լարվածություն կա, վերքերը թարմ են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։

Լրագրողի հարցին՝ ադրբեջանական կողմից ինչո՞ւ են թարմ՝ Սիմոնյանն արձագանքեց. «Բա մենք մարդ չենք սպանե՞լ, մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից»։

facebook sharing button

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031