Հնդկաստանը և ԱՄՆ-ն կվերսկսեն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները․ The Economic Times

Հնդկաստանը հաջորդ շաբաթ կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ նոր առևտրային համաձայնագիր ստորագրելու շուրջ։ Այդ մասին հայտնում է The Economic Times պարբերականը՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարությունում իր աղբյուրին։

Նրա տեղեկատվությամբ՝ բանակցություններում հնդկական պատվիրակության ղեկավար Ռաջեշ Ագարվալը կմեկնի Վաշինգտոն՝ երկկողմ առևտրի և Հնդկաստանի ու ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության աճը նախատեսող նոր գործարքի կնքման հարցերի քննարկումը շարունակելու համար։ «Դրանով վերջ կդրվի բանակցային գործընթացում առաջացած դադարին, որը սկսվել էր հնդկական արտահանման նկատմամբ ամերիկյան 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումից հետո։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ը բանակցություններում կառաջարկի մաքսատուրքերի որևէ թուլացում, թե ոչ», — ասել է The Economic Times-ի զրուցակիցը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահություն է հայտնել վերսկսվող բանակցությունների հաջողության նկատմամբ։ «Հնդկաստանն ու ԱՄՆ-ը մտերիմ բարեկամներ են,- չորեքշաբթի օրը նա X-ում գրել է։- Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանակցությունները ճանապարհ կբացեն հնդկա-ամերիկյան գործընկերության անսահման ներուժը բացահայտելու համար։ Մեր թիմերն աշխատում են բանակցությունները շուտափույթ ավարտելու ուղղությամբ»։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հավելել է, որ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ մոտ ժամանակներս երկու երկրների միջև հարաբերությունները հեռախոսազրույցով քննարկելու վերաբերյալ։ «Ես անհամբերությամբ եմ սպասում նախագահ Թրամփի հետ խոսելուն։ Մենք միասին կաշխատենք՝ մեր ժողովուրդների բարգավաճ ապագան ապահովելու համար»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930