Շիրակի մարզպետը հատ–հատ կայցելի մարզի բոլոր բնակավայրեր. նա շարքը սկսել է Ախուրյանից

կի մարզպետ Դավիթ Առուշանյանը մեկնարկել է համայքնային այցելությունները նոր ձևաչափով՝ հանդիպումներ կլինեն մարզի բոլոր բնակավայրերում։

Մարզպետի աշխատակազմից NEWS.am–ին հայտնում են, որ բնակավայր առ բնակավայր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ նախատեսում է հանդիպել մարզի բոլոր գյուղերի բնակիչներին, տեղում լսել նրանց, խոսել ու քննարկել բարձրացրած հարցերը, նախանշել լուծման տարբերակներ, գնալ դրանց լուծման ճանապարհով։

Համայնքային այցելությունները մեկնարկել են Ախուրյանից, մարզպետը համայնքի ղեկավար Զավեն Մանկույանի, աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերում։ Դավիթ Առուշանյանը հանդիպել է բնակիչներին, լսել նրանց մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։

«Համայնքային այցելություններն այս ձևաչափով ենք սկսել, որպեսզի հնարավորություն ունենանք հենց տեղում ձեզ հետ զրուցելու, ինձ համար կարևոր է անմիջապես ձեզ լսելն ու իմ աչքով խնդիրները տեսնելը։ Այցելություններ համայնքներ բնականաբար շատ կլինեն ու եղել են, որոնց ընթացքում դիտարկել ենք իրականացվող շինարարական աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, սակայն հիմա նպատակ ունեմ մեր քաղաքացիների հետ անմիջական շփումներն առավել ակտիվացնել։ Քաղաքացիների ընդունելությունները իմ աշխատասենյակում անելը կարծում եմ՝ շատ քիչ են, որպեսզի ձեր տրամադրությունն ու մոտեցումները առավել հանգամանորեն հասկանամ, ձեր մոտեցումները լսեմ, հենց այդ պատճառով ենք շրջելու բոլոր բնակավայրերում»,- նշել է Դավիթ Առուշանյանը բնակիչների հետ զրույցի ժամանակ։

Հանդիպումների ժամանակ բնակիչները մարզպետին ներկայացրել են տրանսպորտի, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, կոյուղագծերի նորոգմանն առնչվող խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերի մասին անմիջական քննարկում է տեղի ունեցել մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ։

Բոլոր բնակավայրերում հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը գույքագրվելուց զատ, կմշակվեն ու կդասակարգվեն՝ ըստ լուծման տարբերակների ու անհրաժեշտ քայլերի հերթականության։

Մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները կաշխատեն համատեղ և մշակված փաստաթղթային փաթեթները կքննարկվեն վերլուծություններից հետո, որպեսզի բարձրացված ոչ մի հարց անուշադրության չմատնվի։

Այդ կերպ կվերլուծվի ամեն համայնքի բոլոր բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը։

Այն խնդիրները, որոնք հնարավոր են շուտ լուծել՝ կարվի հնարավորը կարգավորելու համար, իհարկե կլինեն նաև խնդիրներ, որոնց լուծումը կամ ժամանակատար է, երբեմն էլ՝ անհնար տվյալ փուլում, այդ ամենի մասին կտեղեկացվեն բնակիչները։

Այցելության ընթացքում մարզպետը եղել է նաև Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ այժմ տեղակայվել է բնակավայրի դպրոցը, մինչ գյուղի դպրոցում վերանորոգման աշխատանքները կավարտվեն, այնուհետև Դավիթ Առուշանյանն այցելել է նաև Կապսի դպրոցում, հանդիպել ուսուցիչների և ծնողների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերը ևս։

Նշենք, որ վերջին տարիներին կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են իրականացվել բոլոր 3 բնակավայրերում։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է Կապսի մանկապարտեզի շենքը՝ 6 մլն 696 հազար դրամի շրջանակներում, նորոգվել են Վահրամաբերդի Լենգես թաղամասի բազմաբնակարան շենքերի տանիքները՝ 5 մլն 323 հազար դրամի շրջանակներում, կառուցվել է Վահրամաբերդի մանկապարտեզի շենքը՝ շուրջ 97 մլն դրամ, Կապսի դպրոցն է կառուցվել պետական միջոցներով, արժեքը 738 մլն 287 հազար դրամ է կազմել, այժմ վերանորոգվում է Վահրամաբերդի դպրոցը, գումարը 211 մլն 980 հազար դրամ է, բարեկարգվել են մանկապարտեզների տարածքները, կատարվել են կեղտաջրերի հեռացման աշխատանքներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930