Skip to main content

Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչ 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 6 տարաներում լցված օղի և կոնյակ, տարբեր տարողությամբ 76 օղու շիշ, օղու 47 պիտակ և 48 «QR» կոդ:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031