Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ, հայտնում է «Ներաձուրիների» պաշտոնական կայքը:

Gentleman մրցանակաբաշխության հոբելյանական 30-րդ թողարկումը, որը նվիրված է Fair Play-ին, կայացել է հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում: «Ինտերը» դարձել է երեկոյի գլխավոր հերոսը՝ արժանանալով մի քանի մրցանակի: Մրցանակակիրներն էին ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան:

«Ես երջանիկ եմ և հպարտ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սա մեծ պատիվ է, և ես շատ շնորհակալ եմ: Այս մրցանակն արտացոլում է, թե ով եմ ես: Ես չեմ ձգտում այդպիսին լինել, դա պարզապես իմ պահվածքն է: Հնարավոր է, դա պայմանավորված է իմ բնավորությամբ, բայց դա ինձ չէ դատել», -ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930