Իրենք սովորել են սորոսոկան «շկոլաներում» մարդկանց անունի հետ խաղալ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ իր անունը կապվում է ապօրինի գույքերի հետ։
«Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկ Զորավարին, Գևորգ Չաուշին, Դավիթ Բեկին, Մուշեղ Սպարապետին և այդպես շատ անուններ կարող եմ տալ, 50 անգամ ասում ես թալանչի, ժողովրդի մեջ կարծիք ես փոխում։ Իրենք պայմանավորված սիրուն աշխատանք են տանում։ Ո՞ւմ են հարգում էդ երկրում, իրենց մեծերից մարդ կա՞, որ հարգում են։ Դրանք, էդ լակոտ–լուկուտները կարող են ինձ հետ համեմատվե՞լ, Էս քաղաքը կառուցողի հետ։ Դրանք մի հատ զուգարան չեն կառուցել, դրանք կարող են գալ ինձ հետ հավասարվե՞լ»,–ասաց քաղաքապետը։