Skip to main content

Խաղաղությունն ունի գին և ժողովուրդն է որոշում՝ վճարել այն, թե ոչ․ ՀՀ արդարադատության նախարար

Փաստաթուղթը պարաֆավորված է, խաղաղությունը հաստատված է։ Այդ մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Բաքուն պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ սպառնալով հակառակ դեպքում ընդհանրապես չստորագրել խաղաղության համաձայնագիրը։

«Խաղաղությունն ունի գին և վճարել կամ չվճարել որոշում է ժողովուրդը։ Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով և այդ օրակարգը թելադրված է ժողովրդի կողմից»,- հայտարարել է Գալյանը՝ հավելելով, որ «Սահմանադրությունը փոխելը մեր և մեր ժողովրդի ներքին գործն է, և ոչ այլ անձի կամ երկրի»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031