Շվեդիան Լեհաստան կուղարկի ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգեր՝ որոշ անօդաչու թռչող սարքերով Լեհաստանի օդային տարածքը խախտելու առնչությամբ։ Որոշման մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես հենց նոր Շվեդիայի պաշտպանության նախարարից տեղեկություն ստացա Լեհաստան լրացուցիչ օգնություն, ներառյալ՝ ՀՕՊ համակարգեր և ինքնաթիռներ անհապաղ ուղարկելու մասին»,- TVN24-ի եթերում հայտարարել է լեհ նախարարը։ Կոսինյակ-Կամիշը չի մանրամասնել, թե որ ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերն են կուղարկվեն Լեհաստան։