ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելի կողմից Կատարին հարվածը սեպտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թրամփը Իսրայելի վարչապետին ասել է, որ Դոհային հարձակվելու որոշումը «խելամիտ չէր»: Սպիտակ տան ղեկավարը նաև դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարձակման մասին իմացել է ոչ թե Իսրայելից, այլ ամերիկյան զինվորականներից: Թրամփը նշել է, որ Իսրայելը հարվածել է Վաշինգտոնի դաշնակցի տարածքին, որը միջնորդ է հանդես եկել Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցություններում: Իսրայելի վարչապետը պատասխանել է՝ ասելով, որ հարվածելու փոքր հնարավորություն կար, ուստի այն պետք է օգտագործվեր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի և Նեթանյահուի միջև հաջորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի տաք մթնոլորտում:
Սեպտեմբերի 10-ին Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ Ալ Թանին ասել է, որ Նեթանյահուն ոչնչացրել է Գազայի հատվածում մնացած պատանդներին ազատ արձակելու բոլոր հույսերը, Դոհայում պաղեստինյան Համասի բանակցողների վրա հարձակվելուց հետո:
Սեպտեմբերի 9-ին Դոհայում մի քանի պայթյուններ տեղի ունեցան։ Պատճառը Իսրայելի կողմից Համասի գլխավոր գրասենյակին հասցված հարվածն էր, որտեղ այդ պահին ընթանում էր շարժման ղեկավարության նիստը։