Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 11-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930