Իսրայելի պաշտպանության նախարարը Կատարին հարվածներից հետո ասել է, որ կհասնեն թշնամիներին, «որտեղ էլ որ նրանք լինեն»

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Դոհայում (Կատար) Համասի ղեկավարության վրա հարձակումը ցույց է տվել, որ իր երկիրը կհարվածի թշնամիներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

«Իսրայելի երկար ձեռքը գործելու է իր թշնամիների դեմ ցանկացած վայրում։ Նրանք թաքնվելու տեղ չունեն։ Յուրաքանչյուր ոք, ով մասնակցել է հոկտեմբերի 7-ի ջարդերին, լիովին պատասխանատվության կենթարկվի։ Յուրաքանչյուր ոք, ով ահաբեկչություն կիրականացնի Իսրայելի դեմ, կպատժվի», — հայտարարել է Կացը X սոցիալական ցանցի ուղիղ եթերում։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը չորեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում Համասի առաջնորդների վրա հարձակումը անվանել էր «ճիշտ» որոշում, այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնակցի վրա հարվածները արժանացել էին նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը։

Իսրայելի հարվածը թիրախավորել էր Համասի քաղաքական ղեկավարությանը, որը հավաքվել էր Դոհայում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Գազայի համար հրադադարի առաջարկը քննարկելու համար: Երեքշաբթի օրվա հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն վեց մարդ այն տարածքում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներ և դպրոցներ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930