Աբովյան-Եղվարդ ճանապարհի Նոր Գեղի հատվածում գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են ոռոգման ջուր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պատճառը երկար ժամանակ գյուղացիներին ոռոգման ջուր չտալն է։

Երթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Գյուղացիներն էլ հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով՝ մինչև ջրմուղից չգան ու հստակ պատասխան չտան, թե երբ են ջուրը տալու, չենք բացելու։

Բնակիչները նաև ասում էին.

«Հեկտարներով բերքը չորանում է, ոնց կլինի շաբաթներով չջրել, էդ նույնն է՝ ջրմուղի պաշտոնյաներին ասենք հլը 2 օր ջուր մի խմեք, տեսեք ինչ օրը կընկնեք։ Հիմա դրանց անփույթ, ապաշնորհ աշխատանքի պատճառով մեր վարկերով աճեցված հեկտարներով ցանքատարածությունները չորանում են։ Մենք չէինք դիմի ծայրահեղ քայլի, բայց ստիպված ենք, քանի որ երկար ժամանակ է մեզ խաբում են։ Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930