Շատերի ցանկությունը կատարվեց. վերացրեցին Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը. Արամ Իսաբեկյան

Ահա և վերջ, շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։ Նույնիսկ տառերը հանեցին։ Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և վերջապես հասան դրան, 2013 թվին բացված ցուցասրահը ,որտեղ ցուցադրված էին Երեվան քաղաքին նվիրված 28 Իսաբեկյանի կտավները շատ նենգ ձևով վերացվեց։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնօրեն Սոնա Հարոթյունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ, քաղաքապետարանի, որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։ Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից , որի հետ հանդիպել էի, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը, խոստացավ, որ կզբաղվի և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։

Չեմ ցանկանում պատմել, թե ինչքան են ինձ խաբել և ցավ պատճառել, բայց ուզածները ինչ է, ինչու են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ , հասկանալ է պետք»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930