Skip to main content

Դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ հերթական դատական գործն է շահել բոլոր ատյաններում:

«Ըստ այդմ՝ դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել` տեղադրելով հետևյալ հայտարարությունը:

«Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից

04.08.2023 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»,- գրել է Թորոսյանը:

Նշենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ Սոֆյա Հովսեփյանի կատարծը գրառումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է վիրավորանք:

Դեռևս 2023թ. օգոստոս 4-ին Սոֆյա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի անձնական էջով տարածել էր այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին վիրավորող գրառում:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31