Skip to main content

Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ես մի նիստ կգումարեմ դեսպանությունում, բոլորիդ կհրավիրեմ: Այս մասին ասել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ դիմելով լրագրողներին:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում ադրբեջանական կողմից «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության օգտագործմանը՝ դեսպանը պատասխանել է, որ չի լսել:

«Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է: Ո՛չ «Խաղաղության պայմանագրում», ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա, ոչ մի միջանցք չի լինելու», — նշել է Մեհդի Սոբհանին:

Նա հավելել է, որ «ոչ մի բան զոռով չի լինելու»:

Մեհդի Սոբհանին, պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով էր Ազգային Ժողովում, ասել է, որ Իրանի փոխարտգործնախարարը ևս ժամանել է Հայաստան և նրանք այժմ զբաղվում են խորհրդարանական համաժողով կազմակերպելու հարցով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031