Skip to main content

Լեզվաբան-փորձագետնները Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանափոխության կոչի նույնիսկ ակնարկ չեն գտել․ փաստաբան

Լեզվաբան-փորձագետները համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանափոխության կոչի նույնիսկ ակնարկ չեն գտել։ Այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կարապետյանի փաստաբաններից մեկը՝ Սոս Հակոբյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ քրեական հետապնդումը սկսվել է հարցազրույցից հետո, որտեղ Կարապետյանը, ի պատասխան լրագրողի՝ եկեղեցու վրա իշխանությունների հարձակումներին գնահատական տալու խնդրանքին, ասել է, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի լուծել խնդիրը, մենք «մեր ձևով կմասնակցենք»։

Փաստաբանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ իշխանությունները իրավունք չունեն միջամտելու եկեղեցու գործունեությանը, այլ միայն երաշխավորում են ազատությունը և պետությունն ու եկեղեցին գործում են առանձին։ Սակայն, ըստ նրա, քաղաքական ազդեցության և «ֆոկուսների» արդյունքում առաջացել է հետևյալ ձևակերպումը. «եթե իշխանափոխության գործընթացը չհաջողվի, իսկ նման բան ոչ հարցում է եղել, ոչ էլ պատասխանում, ապա Սամվել Կարապետյանը դա կիրականացնի օրենքով չնախատեսված ճանապարհով»։ «Այսինքն՝ մենք խոսում ենք տրամաբանության և ողջախոհության բացակայության մասին», — հայտարարել է փաստաբանը։

Փաստաբան Սոս Հակոբյանը հայտնել է, որ փաստաբանական թիմը դիմել է լեզվաբանների, պրոֆեսորների և դոկտորների։ Նրանք Սամվել Կարապետյանի միտքը մեկնաբանում են որպես սեփական կարծիքի արտացոլում, որը կոչ չի պարունակում, առավել ևս՝ իշխանությունը զավթելու կոչ, դրանում չկա որևէ կոչ ուղղված ժողովրդին, որևէ գործողություն կատարելու կոչ, ուստի այն որպես կոչ դիտարկելն անթույլատրելի է։ «Ոչ ամեն կոչ է հանցագործություն։ Բայց արտահայտված դատողության համար մարդուն 80 օր բանտում են պահում», — ընդգծել է Հակոբյանը։ Նա նաև հայտնել է, որ դիմագիտության երեք լիցենզավորված մասնագետներ ևս Կարապետյանի դիմախաղի ու շարժումների մեջ գործողություններ կատարելու կոչերի նշաններ չեն գտել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031