Մարգարիտա Սիմոնյանը վիրահատության է ենթարկվել

Մարգարիտա Սիմոնյանի վիրահատությունը լավ է անցել: Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում:

«Մի քանի ժամ առաջ ես դուրս եկա անզգայացումից և արդեն շոկոլադե սալիկ եմ ուտում։ Դեռ դանդաղ եմ տպում և ծուռ, ներեք ինձ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և աղոթում էին։ Ես ձեզ նույնպես սիրում և գնահատում եմ։ Շարունակությունը Տիրոջ ձեռքերում է։ Ես կվստահեմ Նրան», — գրել է «Ռոսիա Սեգոդնյայի» և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել և նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930