Skip to main content

«Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կունենա մայրցամաքները կապող ամենակարևոր տրանսպորտային հանգույցի դերը. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը», լինելով Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում կունենա մայրցամաքները կապող ամենակարևոր տրանսպորտային հանգույցի դերը, հայտարարել է Ալիևը:

Այս մասին ասվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և Շանհայի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից մեկնարկած երկօրյա «Զարգացման և անվտանգության ռեզոնանսը. տարածաշրջանային համագործակցությունը և կառավարումը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնֆերանսի ինստիտուցիոնալ վերափոխման մեջ» թեմայով ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում:

Ուղերձը կարդացել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

«Տարածաշրջանում Ադրբեջանի կողմից առաջ մղվող խաղաղ օրակարգը նոր հորիզոններ է բացում արտաքին քաղաքականության մեջ»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031