Skip to main content

Էմանուել Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա օրերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա օրերին կքննարկի նոր վարչապետ նշանակելու հարցը, այն բանից հետո, երբ խորհրդարանը անվստահություն հայտնեց գործող կառավարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

«Հանրապետության նախագահը հաշվի է առնում պատգամավորների քվեարկության արդյունքները։ Վաղը նա կընդունի վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ նրա կառավարության հրաժարականը ընդունելու համար: Հանրապետության նախագահը առաջիկա օրերին կնշանակի նոր վարչապետ», — ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների մեծամասնությունը դեմ էր քվեարկել երկրի կառավարության վստահություն հայտնելուն՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուի ծրագրային ելույթից հետո:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031