Skip to main content

Հողով բարձված բեռնատարը բախվել է էլեկտրասյանը և 2 մեքենայի, սյունը տապալվել և վնասել է Range Rover–ը և Volkswagen–ը

Սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Գևորգ Վարդանյան փողոցում, թիվ 30 շենքի դիմաց, 35-ամյա Պետրոս Վ․-ն իր վարած հողով բարձված «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հենապատին, ինչի հետևանքով վնասվել են «Range Rover» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բեռնատարը այնուհետև բախխվել է «Mercedes» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաների, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031