Վարչապետը որևէ սխալ բան չի ասել. նորանշանակ Թորոսյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Ես վատ եմ զգում, երբ որ մեր գործընկերները կլինեն լրագրող կամ ոչ լրագրող, կոնտեքստից կտրում են խոսքերը, տված հարցը և տված պատասխանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը:

«Վարչապետը կառավարության ղեկավարն է, ինչո՞ւ, ինչի՞ մասին է խոսքը, և այո, վարչապետն է ներկայացնում կառավարության դիրքորոշումը, կարևորագույն գրեթե բոլոր հարցերում, մենք էլ՝ մեր ոլորտային հարցերում: Մենք քվեարկում ենք օրենքներ, կառավարության որոշումներ և դրանով մասնակցում ենք այդ որոշումների կայացմանը, որոնք ի դեպ մշակվում են, նոր են հասնում կառավարության նիստին:

Աայսինքն, մենք մինչև այդ քննարկում ենք, մեր դիրքորոշումները արտահայտում ենք, փոփոխություններ ենք անում, շատ բաներ չեն հասնում կառավարության այդ թվում մեր դեմ լինելու պատճառով: Դա առողջ աշխատանքային գործընթաց է և վարչապետը որևէ սխալ բան չի ասել»,- ասաց նա:

Անդրադառնալով Լիպարիտ Դրմեյանի հեռացմանը՝ Թորոսյանն ասաց, որ չի ճանաչում:

Լրագրողների հիշեցմանը՝ Դրմեյանը վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր, ով նշել էր՝ ՀԷՑ-ի մասով արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման կառավարության կողմից, Թորոսյանը հայտարարեց. «Ես չգիտեմ Լիպարիտ Դրմեյանին, չգիտեմ ինքը ինչի համար է ազատվել և ժողովուրդ ջան, ունա՞կ եք լսելու պատասխանը, թե՝ չէ։ Երբ որ հարց եք տալիս, թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ, թե չէ էլ չեմ անի ընդհանրապես»:

Լրագրողներն հակադարձեցին նրան, որ չսպառնա, ինչի ի պատասխան Թորոսյանն ասաց, որ կսպառնա: «Կսպառնամ, սովորեք աշխատել, հարգելի գործընկերներ»,- հայտարարեց նա ու հեռացավ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930