IDBank-ը սեպտեմբերի 5-7-ը կմասնակցի TOON EXPO YEREVAN 2025-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին տարածաշրջանում։
Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տալիս այցելուներին և մասնակիցներին ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների հետ կառուցապատման, անշարժ գույքի գործակալության, բանկային համակարգի, մատակարարման ոլորտներից, օգտվել շահավետ առաջարկներից, որ գործելու են հենց ցուցահանդեսի ընթացքում։
IDBank-ն էլ իր տաղավարում յուրահատուկ առաջարկով է հանդես գալու․ հաճախորդները, ովքեր TOON EXPO-ի ընթացքում Բանկի տաղավարում կդիմեն գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, կստանան Բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin (հարկումից հետո)։
«Մենք ունենք հիփոթեքային վարկերի բավականին բազմազան ու շահավետ առաջարկներ մեր հաճախորդներին, որոնց նրանք առավել մանրամասն կծանոթանան մեր տաղավարում, կստանան խորհրդատվություն։ Եվ դրանից բացի, մենք որոշեցին ևս մեկ անակնկալ մատուցել մեր այն հաճախորդներին, որ հենց տեղում կդիմեն հիփոթեքային վարկի որևէ տեսակի համար», — ասաց IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։
Իսկ Բանկի հիփոթեքային վարկերին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ, գտնել ձեզ ամենահարմարն ու նախընտրելին և դիմել վարկի ստացման համար Բանկի հենց TOON EXPO-ի տաղավարում՝ օգտվելով նաև բացառիկ առաջարկից։
Ցուցահանդեսի այցելուները ևս մեկ անակնկալ ունեն։ Սեպտեմբերի 6-ին Հայաստան – Պորտուգալիա խաղը ցուցադրվելու է տեղում՝ Beer Academy գործընկերոջ տաղավարում, որտեղ վճարելով Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 30% ակնթարթային idcoin։ Մեկ հաճախորդն արշավի ընթացքում կարող է ստանալ հանրագումարային առավելագույնը 10․000 idcoin (հարկումից հետո)։ Արշավի մանրամասները կգտնեք այստեղ։
TOON EXPO-ն տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին, ժամը՝ 11:00-21:00, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1):
Հիշեցնենք, որ idcoin-ները հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։
Արշավի մանրամասները՝ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ