Հայկական ԱԷԿ-ի 2–րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար այս տարի կտրվի 13.5 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշեց 13.5 մլրդ դրամ հատկացնել 2025 թվականին Հայկական ԱԷԿ-ի 2–րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար։

Նշվում է, որ 2020 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությանը 2020–2025 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրվելու է 63,2 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020 թ–ին` 18,7 մլրդ դրամ, 2021 թ–ին` 25 մլրդ դրամ, 2024 թ–ին` 7 մլրդ դրամ և 2025 թ–ին` 12,5 մլրդ դրամ։

«Ընդհանուր ծրագրի 63,2 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկի շրջանակում կնքվել են 49,665 մլրդ դրամի վարկային պայմանագրեր, մնացորդը կազմում է 13,535 մլրդ դրամ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Այս մնացորդն առաջացել է 2024 թվականին, երբ ԱԷԿ–ի համար նախատեսված 7 մլրդ դրամից 1.035 մլրդ դրամի չափով ՀՀ ֆինանսների նախարարութունը ԲԷՑ-ի հետ վարկային պայմանագիր է կնքել, որի արդյունքում ԱԷԿ–ին 2024 թ–ին տրամադրվել է 5.9 մլրդ դրամ։

Նշվում է նաև, որ այս որոշումը հնարավորություն կտա իրականացնել կնքված պայմանագրով նախատեսված վճարումները, կնքել համապատասխան պայմանագրեր և նախատեսված ժամանակահատվածում իրականացնել համապատասխան աշխատանքները, ինչպես նաև իրականացնել որոշմամբ նախատեսված ժամկետներում վարկային միջոցների օգտագործումը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930