Սեպտեմբերի 5-ի գիշերը և կեսօրին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից, ցերեկը Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կլինի մինչև 16-19 մ/վրկ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +29+31:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24+27,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23,
Լոռի՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,
Տավուշ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+29,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +23+28,
Արարարատ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32,
Արմավիր՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+27: