Ռազմական գործողությունները կարող են սառեցվել առաջնագծում․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Ռազմական գործողությունների սառեցումը ռազմաճակատի երկայնքով համարվում է պատերազմի ավարտի սցենարներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

«Եթե իրատեսորեն խոսենք, այո, հնարավոր սցենարներից մեկը առաջնագծի սառեցումն է։ Եվ նախագահը խոսում է այս մասին։ Բայց կարծում եմ, որ վերջնական սցենարի վերաբերյալ որոշումը կկայացնի նախագահը», — ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների մակարդակով խորհրդակցություններ են ընթանում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031