Խոյ համայնքի ղեկավարը հերքել է իր և եղբոր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումը

Խոյ համայնքի ղեկավարը հերքել է իր և եղբոր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումը։ Այդ մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Ես, Լյուդվիկ Յայլոյանս, պաշտոնապես հերքում եմ տարածված տեղեկատվությունը։ Իմ և եղբորս մասնակցությամբ նման դեպք տեղի չի ունեցել։

Տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ոստիկանության ոչ ծառայության մեջ գտնվող անձի և Շահումյան բնակավայրի մի խումբ երիտասարդների միջև, որոնց թվում է նաև իմ եղբոր որդին։ Վեճը ծագել է բացառապես ներանձնային հարցի շուրջ։ Կարևորում եմ ընդգծել, որ երկու կողմերն էլ միմյանց ազգական են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է վարույթում։ Վստահեցնում եմ, որ գործի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

Այս էջի հրապարակման նյութը և լուսանկարը չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031