Վերադարձն Արցախ ամբողջ ազգի գերագույն խնդիրն է և նրա արժանապատվության հարցը. պետ​​նախարար

Վերադարձն Արցախ ամբողջ ազգի գերագույն խնդիրն է և նրա արժանապատվության հարցը։ Սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի համար պատահական օր չէ, դա ժողովրդի վերածննդի օրն է, Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, որը դարձել է հայ ժողովրդի հպարտությունը և յուրաքանչյուր հայի տունը։ Արցախը դիմացել, զարգացել և կառուցվել է հայերի կյանքի գնով։ Արցախյան հողի յուրաքանչյուր թիզը սրբագործված է հայերի արյամբ։

Այսօր հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում։ Արցախը կարոտում է իր ժողովրդին, նրանք միշտ մեզ հետ կլինեն, նրանք միշտ կլուսավորեն մեր ճանապարհը։

Արցախի անկախության օրը վերադարձի օր կդառնա, և մինչ այդ մենք չպետք է հուսահատվենք և կորցնենք մեր ինքնությունը։

Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների, անհայտ կորածների և Բաքվում պահվող պատանդների ընտանիքների հարցերը։ Մենք կրկին կծածանենք հայկական դրոշն արցախյան հողի վրա»,- նշել է Իսկանդարյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031