Նուբարաշենում մոպեդ է շրջվել. կա տուժած

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 06:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նուբարաշենի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում «JOG» մակնիշի մոպեդը բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930