Վրաստանը վերջին մեկ ամսում 100 օտարերկրացի է արտաքսել. նրանց թվում են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի և գործակալության այլ համապատասխան գերատեսչությունների միջև սերտ համակարգման արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանից 100 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ օգոստոսին ձեռնարկված համալիր միջոցառումների ընթացքում երկրից արտաքսվել են Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Քենիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Բելառուսի, Լիտվայի, Նիգերիայի, Հայաստանի, Չինաստանի և Ղրղզստանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 100 մարդ։ Գործող օրենսդրության համաձայն՝ նրանց բոլորին արգելվել է մուտք գործել երկիր։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը պատասխանատու մարմին է, որը գործում է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա իրավասություններից մեկը Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումն ու նրանց երկրից արտաքսումն է», — ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930