Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրել ենք, որ 10 հազար ուժայինների անվտանգ դուրս բերենք Արցախից. Շահրամանյան

Դա իրականության հետ որեւէ աղերս չունի, փաստաբան Ռոման Երիցյանը անդրադարձել է այս հարցին և կգնանք իրավական ճանապարհով կտրվի իրավական գնահատական։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։

Դիտարկմանը, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը եւ հրապարակել է դրա բովանդակությունը, Շահրամանյանն ասաց. «Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել ապահովելու համար արցախցիների անվտանգ դուրս բերումը շրջափակումից։ Դուրս են բերվել 10 հազարից ավել զինված ուժեր, ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ իրենց նախարարներով, ղեկավարներով։ Փորձել ենք անվտանգ դուրս բերում ապահովել։

Այդ փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չի ստացել։ Մենք բազմիցս դրան անդրադարձել եք և շահարկումներից խուսափելու համար, մենք արդեն տեղափոխվելուց հետո այդ փաստաթուղթը անվավեր ենք ճանաչել։ Եթե որևիցե մեկը համարում է, որ գոյություն ունի նման փաստաթուղթ, նույն մարդը պետք է հաշվի առնի, որ գոյություն ունի փաստաթուղթ, որով դա անվավեր է ճանաչվել։ Մեզ համար այդ թեման փակ է և ով կուզի տեսնել Արցախը՝ կտեսնի, ով չի ուզում՝ կփնտրի պատճառներ, այդ թվում նման փաստաթղթերից կառչելով»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930