Գազպրոմը հուշագիր է ստորագրել՝ դեպի Չինաստան «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման վերաբերյալ

«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը լրագրողներին հայտնել է, որ Պեկինում երեք երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում ստորագրվել է «Սիբիրի ուժը 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով անցնող «Սոյուզ-Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման մասին իրավաբանորեն պարտադիր հուշագիր, հայտնել է Ինտեֆրքասը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ներկայությամբ Գազպրոմի և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն է տեղի ունեցել, ստորագրվել է չորս փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որն ընդլայնում է ընկերությունների փոխգործակցության ուղղությունները։

«Այժմ այն կլինի աշխարհում գազային ոլորտի ամենամեծ, ամենածավալուն և ամենաշատ կապիտալ պահանջող նախագիծը», — հայտարարել է ռուսական ընկերության ղեկավարը։

Նոր և ընդլայնված պայմանավորվածությունների համաձայն՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կարող է կազմել տարեկան 106 միլիարդ խորանարդ մետր։

«Ելնելով երեք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի ղեկավարների կողմից արված հրապարակային հայտարարությունից, այսօր ստորագրվել է «Սիբիրի ուժը-2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ-Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման մասին իրավաբանորեն պարտադիր հուշագիր։ Այս նախագիծը թույլ կտա տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով», — ասել է նա։

Ինչպես սպասվում է, նոր պայմանավորվածությամբ մատակարարումները կիրականացվեն 30 տարվա ընթացքում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031