Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։ 

Նպատակն է՝ Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։ 

Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի ճանաչված կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։

 Համերգների ժամանակացույց

 Սեպտեմբերի 12-ին ժամը 19:00 – Սիրահարների այգի

Սեպտեմբերի 14-ին ժամը 19:00 -Մերգելյան այգի 

Սեպտեմբերի 15-ին ժամը 19:00 — Սիզնս այգի 

Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը․ 

Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի 

Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր 

Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ 

Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930