Skip to main content

Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրավորներինը՝ գրեթե 3 անգամ ավել

Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1124-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Աֆղանստանի Կարմիր մահիկի մարդասիրական կազմակերպությանը։

Ըստ տվյալների՝ երկրում տեղի ունեցած ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 3251 մարդ։

Օգոստոսի 31-ին Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ։ Այն վերջին երկու տարիների ընթացքում երկրում ամենաուժեղն էր։ Սեպտեմբերի 1-ին Աֆղանստանի իշխանությունները Ռուսաստանից օգնություն են խնդրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար։

Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը խոստովանել է, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել փրկարարական աշխատանքների առաջընթացին զուգընթաց։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31