Skip to main content

Վենեսուելան կանգնած է վերջին 100 տարվա ամենալուրջ uպառնալիքի առաջ․ Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հանրապետությունը ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից ներխուժման ամենամեծ սպառնալիքին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վենեսուելան կանգնած է ամենամեծ սպառնալիքի առջև, որին ենթարկվել է մեր մայրցամաքը վերջին 100 տարվա ընթացքում։ Մեր երկիրը թիրախավորել են ութ ռազմանավ՝ 1200 հրթիռներով և մեկ միջուկային սուզանավ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մադուրոն։ Նա ներխուժման սպառնալիքը բնութագրել է որպես «ավելորդ, չարդարացված և բացարձակ հանցավոր»: Մադուրոն ընդգծել է, որ «առավելագույն ռազմական ճնշման պայմաններում Վենեսուելայում հայտարարվել է պաշտպանության առավելագույն պատրաստվածություն»։

Վենեսուելայի վրա ճնշում գործադրելու և Լատինական Ամերիկայում իրավիճակն ապակայունացնելու մեջ Մադուրոն մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Մադուրոն հայտարարել է, որ Ռուբիոն մտադիր է «արյունահեղություն սանձազերծել և արյունով արատավորել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի ազգանունը, պատերազմ սկսել Վենեսուելայի, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի ժողովրդի դեմ»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031