Կիմ Չեն Ընը մեկնել է Պեկին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանից հատուկ գնացքով Պեկին է ուղևորվել, որտեղ կգտնվի պաշտոնական այցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը երկուշաբթի օրը կեսօրից հետո իր գնացքով մեկնել է Փհենյանից և այժմ ուղևորվում է Պեկին», — գրում է Yonhap-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ առաջնորդի գնացքը Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի պետական սահմանը կհատի սեպտեմբերի 1-ի գիշերը և Պեկին կժամանի արդեն սեպտեմբերի 2-ին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի առթիվ միջոցառումներին։ Սա լինելու է նրա տասնմեկերորդ այցն արտասահման։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031