Չինաստանում կայացել Է Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի ղեկավարի Տյանցզինի «Ritz-Carlton» հյուրանոցում գտնվող նստավայրում, որտեղ Պուտինը մնացել է գագաթնաժողովի ողջ ընթացքում, հաղորդում է TASS-ը։

ՇՀԿ+-ի անցկացման վայրում տեղի ունեցած միջոցառումներից հետո առաջնորդները տեղափոխվել են հյուրանոց՝ զրույցը շարունակելու համար: Ռուսաստանի նախագահին ուղեկցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաև նախարարներ Օքսանա Լուտը, Անդրեյ Նիկիտինը, Անտոն Սիլուանովը, Սերգեյ Ցիվիլևը, Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930