Yandex Go-ում արդեն հնարավոր է վարձակալել էլեկտրական ինքնագլորներ

Yandex Go հավելվածում Երևանում արդեն հնարավոր է վարձակալել JET ինքնագլորներ։ Այսպիսով՝ հավելվածի օգտատերերը կստանան ևս մեկ հնարավորություն քաղաքում հարմարավետ տեղաշարժվելու համար, իսկ ծառայության գործընկերը՝ ձեռք բերելու նոր օգտատերեր իրենց ինքնագլորների համար։

Քաղաքում տեղաշարժվելու համար Yandex Go-ում այժմ կարելի է ոչ միայն պատվիրել ուղևորություն կամ դիտել հանրային տրանսպորտի ժամանման ժամանակը, այլև վարձակալել էլեկտրական ինքնագլոր։ Օգտվելու համար բավական է հավելվածը թարմացնել վերջին տարբերակին։ Ինքնագլորի ամրագրման դեպքում օգտատերերը ստանում են 10 րոպե անվճար ժամանակ դրան հասնելու համար։

Arm2.png (1.38 MB)

Ինքնագլոր վարձակալելը հասանելի է 18 տարեկանից սկսած անձանց համար։ Միևնույն հաշվով հնարավոր է միաժամանակ ամրագրել մինչև երեք ինքնագլոր՝ հարմարավետ դարձնելով ընկերների կամ բարեկամների հետ ուղևորությունը։ Կա երկու տարբերակ միաժամանակ մի քանի ինքնագլոր վարձակալելու համար. կարելի է օգտվել հավելվածի «Եվս մեկ ինքնագլոր» կոճակից կամ սկանավորել ինքնագլորի կորպուսի վրա տեղադրված QR կոդը։

Ուղևորությունից առաջ օգտատերերը ստանում են պարզ ցուցումներ՝ ինքնագլորների անվտանգ օգտագործման վերաբերյալ։ Մարդաշատ վայրերում ինքնագլորների արագությունը ինքնաբերաբար նվազում է, այդ գոտիները նշված են հավելվածի քարտեզում։ Իսկ արգելված տարածքներում դրանք աստիճանաբար իջեցնում են արագությունը մինչև լիարժեք կանգառ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031