Որ առիթը լինի, կարող եք իրենից հարցնել. փոխքաղաքապետը՝ Ավինյանի՝ ուղղաթիռով Սևան գնալու մասին

Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ պարոն քաղաքապետը Սևա՞ն է գնացել, թե՞ ուր: Գիտեմ, որ արձակուրդում է, ուր է գնացել՝ չգիտեմ, ինչով է գնացել՝ չգիտեմ, չեմ ուզում մեկնաբանել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, այնուհետև հիշել, որ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, կից գրելով, որ մասկացել է Sevan Startup Summit-ին:

«Հա, ուղղաթիռով բանը նկատի ունե՞ք, դա արձակուրդին չէ, Sevan Startup Summit-ին է գնացել, կամ չգիտեմ՝ այնտե՞ղ է գնացել, թե՞ տեղանքում է եղել: Չգիտեմ ինչ պայմաններով է ինքը այդ ուղղաթիռում հայտնվել, որ առիթը լինի՝ կարող եք հարցնել», — հավելել է Գրիգորյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930