Skip to main content

Վարդանիկին պետք է հիշեցնել, որ իրենք մի պետության մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են. Պապոյան

Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Գյումրու երգող շատրվանների տեսանյութին, որի ժամանակ քրեական ենթամշակույթ կրող երգ է միացված (Доля воровская):

«Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»,- գրել է Պապոյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031