Skip to main content

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ խոսնակ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:

Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ։ Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Սահմանվելու է նաև հերթապահություն»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031