Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցում առաջընթացի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ սկսել են քննարկել երկու երկրների առաջնորդների հնարավոր գագաթնաժողովը, հաղորդում են Reuters-ը և AFP-ն: Ուկրաինայի առաջնորդը հայտնել է այս հարցում որոշակի առաջընթացի մասին:

«Նրանք սկսեցին սա քննարկել մեզ հետ բանակցությունների ընթացքում։ Սա արդեն առաջընթաց է որոշակի հանդիպման ձևաչափի ուղղությամբ», — AFP-ն մեջբերում է Վլադիմիր Զելենսկուն։

Ստամբուլում ուղիղ բանակցությունների երրորդ փուլից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ նման հանդիպում հնարավոր է միայն այն փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրն արդեն պատրաստ լինի ստորագրման։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը բանակցություններից հետո հայտարարել է, որ առաջնորդների մակարդակով հանդիպումը «կարող է իրական քաղաքական առաջընթաց ապահովել»։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ նման գագաթնաժողովի քննարկումը ուկրաինական պատվիրակության ամենակարևոր խնդիրներից մեկն է ռուսական կողմի հետ հանդիպման ժամանակ։ Կրեմլն արդեն իսկ նման հանդիպումը վաղաժամ է անվանել, մինչև կողմերը չհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի պայմանները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031