Քաղաքական վերլուծաբան, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հորինված թեզին ու դրա վերաբերյալ հայկական մամուլի հրապարակումներին:
«Նույնիսկ թուրք վերլուծաբանները և Բաքվի մամուլն են ընդունում, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դա արդեն բանակցությունների սեղանից հեռացված իդեա-ֆիքս է, անգամ նրանք են խոստովանում, որ Մեղրիի «անցումի» հարցով Միացյալ Նահանգները բանակցում է ոչ թե կողմերի, այլ բացառապես Հայաստանի հետ, Բաքվի իշխանական լրատվամիջոցը, «ատամները սեղմած», բացահայտում է, որ Վաշինգտոնից Երևանին մի քանի առաջարկություն է ներկայացվել, որոնցից մեկը՝ «միջանցքի հարյուր տարով վարձակալումը», Հայաստանը մերժել է:
Միևնույն է, հայաստանյան «պատասխանատու» մամուլը շարունակում է մի քանի «գրդոնչի քաղաքագետների» և ժամկետանց «քաղգործիչների» միջոցով երեք միլիոն մարդու ուղեղները սղոցել «տվեց, միջանցքն էլ տվեց, Սյունիքն էլ հետը» երեքմանեթանոց ողբ ու կականով:
Բա որ Մեղրի-Մինջեւան երկաթգիծը քանդում, բարձրորակ պողպատը մետաղի ջարդոն էիք անում, «նվիրում» հայ ժողովրդի «դարավոր բարեկամ» Ատրպատականի թուրքերին, Հայաստանի համար դեպի մե՜ծ աշխարհ ի՞նչ ելք էիք տեսնում: Պուտինը գլուխներդ հարթուկել էր Աբխազիայով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության առասպելո՞վ:
Ռուսաստան-Հայաստան-Իրան ձեր էդ հնարածին «օսն» ո՞ւմ դեմ էիք «կռում-կոփում», ո՜վ «գեոպոլիտիկայի գուրուներ»»,- գրել է Աթանեսյանը: