Մեր բոլոր հարցերը տվեցինք, պատասխանները ստացանք, բայց ոչ բոլոր պատասխաններն են մեզ գոհացնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին, ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ծաղկեգործԱրտակԹովմասյանը։
Նշենք, որ վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ Ռուսաստանի Ռոսսելխոզնադզոր դաշնային ծառայությունը հայտնել էր՝ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։
«Մեզ շատ լավ ընդունեցին, մեր բոլոր հուզող հարցերին պատասխանեցին շատ սիրալից, բայց դա չի նշանակում, որ մենք բավարարված ենք, մենք այսօր արդեն ծաղիկ ենք թափում։
Ասում եմ ո՞նց ենք անում, ես այսօր կարո՞ւմ եմ իմ ծաղիկը վերցնեմ, գամ ֆիտոսանիտարնի այդ ծառայությունը ինձ թուղթ տա, ուղարկեմ նախկինի պես, թող այնտեղ տեսնեն, ասեն՝ վառում ենք։ Լարսում ծաղիկը գնում է, ութ օր կանգնում է, հետո եթե ամբողջությամբ լրիվ թղթերը նորմալ լինի, կանցնի, բայց այդ ծաղիկն արդեն ապրանքային տեսք չունի, որ վաճառենք։
Մեզ ասացին՝ հասցեները տվեք, գանք ստուգենք, որ թուղթը տանք, ես չեմ տվել իմ հասցեն, որովհետեւ ես գիտեմ, որ իրենք էդքան ստուգող չունեն, որ գան տեղում ստուգեն։
Պետական ոչ մի աջակցություն չկա, արտադրողի կողքը ոչ ոք կանգնած չի։ Չկա, ասենք, ջերմատների պրոբլեմներով, հոգսերով զբաղվող մի պետական կառույց, որ նախօրոք մենք իմանանք, որ վարկ չվերցնենք, ծաղիկ չներմուծենք Հոլանդիայից, այդքան աշխատող չպահենք, աշխատավարձ չտանք, եկել է հունիս ամիսը, պարզվում է, որ մեր ծաղիկը չի համապատասխանում Ռուսաստանի ֆիտոսանիտարական կոնտրոլին։
Եթե իմ ծաղիկն է վնասված, ինձ պատժեք, ինչի՞ եք ամբողջ հանրապետությանը պատժում։
Ես հարցը բարձրացրեցի, որ դուք ֆիզիկապես չեք կարող բոլորին ստուգել կարճ ժամանակում, մարդիկ այս պահի դրությամբ ծաղիկ են թափում։
Մենք ծաղիկը պիտի վերցնենք, տանենք ֆիտոսանիտարական ծառայություն, որ ստուգեն։ Ես հարց եմ տալիս՝ իմ նույն ստուգված ծաղիկը, եթե Ռուսաստանը չի ուզում ընդունի, ենթադրենք, ասում է՝ ծաղիկի վրա կա տրիպս, մեր ֆիտոսանիտարականը իրենց ֆիտոսանիտարականի հետ ո՞նց է կռվելու։ Մենք դրան պատասխան չստացանք։ Թղթաբանությամբ կոնֆլիկտային մոմենտ է»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք այստեղ դեր ունեն Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները, նա պատասխանեց. «Եթե ես 15 տարի ծաղիկ եմ ուղարկել, եղել է և տրիպսով, ինչ-որ չափաքանակ էլ այրել են, դա իմ խնդիրն է, իմ պատճառով ինչո՞ւ է մյուս ջերմոցատերը տուժում։ Եթե համատարած չեն թողնում, ուրեմն դա քաղաքական է»։
Ինչ վերաբերում է նրան, որ իրենք որոշել էին այսօր բողոքի ակցիա իրականացնել, փակել ճանապարհը, Արտակ Թովմասյանն ասաց. «Ես պարտավոր եմ գնամ Զվարթնոց գյուղ, տեղեկացնեմ, թե ինչ ենք խոսել, իրենք թող որոշեն ինչ են անում, ես լիդեր չեմ։
Մեզ ասացին՝ գան, տեղում ուսումնասիրենք, հետո կտանք ֆիտոսանիտարականի թուղթը։
Եթե Ռուսաստանը համընդհանուր փակել է ու պահանջում է մոնիտորինգ անցկացնել, դա նշանակում է, որ ուզում է մեր պատկան մարմիններին ապացուցի, որ դուք այդքան ջերմոց չունեք, ինչքան որ արտահանել եք։ Դա է ամբողջ խնդիրը, որովհետև մարդիկ ֆիրմա են բացել, ծաղիկ են ներմուծել Հայաստանից, ու դրա պատճառով տուժում են իսկական ծաղիկ արտադրողները«մճ ընդգծեց ծաղկագործը։