Ուզում են հայրենիք սիրողներին դատ ու դատաստաններով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել. Գյումրիի քաղաքապետ

Հիմա տեսնում ենք, որ ինձ պես մարդկանց բոլորին դատում են. ես ամաչում եմ որ քաղաքապետ մարդ եմ, ինձ տարբեր տարիների վստահել են, ու այս վերաբերմունքն են ցուցաբերում մեր նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15–ին, Armlur.am-ի և Factor.am–ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Զարմանում եմ, թե էս ինչ մեղադրանքներ են մեր նկատմամբ, խայտառակություն է սա։ Բոլոր նախկին ու ներկա բոլոր քաղաքապետները դատ ու դատաստանի մեջ են։ Ես զարմանում եմ, թե այս ինչ վերաբերմունք է իրենց հայրերի, իրենց մեծերի նկատմամբ։ Այսինքն սաղ գող ու ավազակ են, բացի իրենցից։

Ի՞նչն է պատճառը, որ այսպես են անում։ Ես մտածում եմ, որ այսպես են անում, որ ինչ ուզենան անեն երկրի գլխին, այսինքն այն մարդիկ, որոնք ուրեմն ազատություն են սիրում, հայրենիք են սիրում, երկիր են սիրում, ճշմարտություն են սիրում, դրանց ջատագովներին բոլորին դատ ու դատաստաններով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրուկներին, իրենց ստից այդ 300–400 հազար դրամ աշխատավարձերը տալ, գլխները սկան սարքել, թևերը կաչատ անել, ընկնեն խեղճ ժողովրդի ջանին։

Սա է, ուրիշ բան չեմ տեսնում, հանել 102–րդ ռուսական բազան, ռուսներից հեռացնել, համեմատական դնել ռուսների ու թուրքերի մեջ։ Ռուսը ամբողջ կյանքը մեր կողքն է կանգնած։ Սա արվում է դրսի թուրքամետ ուժերի, անգլո-թուրքական ուժերի կողմից, որ ուզում են Հայաստանը վերացնել և ամբողջությամբ այստեղ դարձնել թուրքական վիլայեթ»,– հայտարարեց Գյումրիի քաղաքապետը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031